News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում իր ելույթում նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, առաջիկա տարիներին կատարվելիքի հիմքում երեք փաստաթղթեր են, նոր Սահմանադրությունը, այս գումարման խորհրդարանի առաջին նիստում ՀՀ նախագահի ելույթը եւ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի երկու համաձայնագրերը՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելու մասին:

«Ոչ իմ ձեւակերպմամբ, նոր սահմանադրությամբ, կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ:

ՀՀ նախագահը նոր լիազորություններով կլինի անաչառ արբիտր, խիստ կնվազի անձնավորումը, չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը ԱԺ-ի առջեւ կնպաստի կոլեգիալ կառավարմանը, կբարձրանա ԱԺ-ի վերահսկողական դերը, երկրում աստիճանաբար կձեւավորվի իշխանություն-ընդդիմություն երկբեւեռ դասական համակարգ, երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին մարտահրավերներին դիմագրավելիս»,-ասաց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ այսօր պայքարի երկու թշնամի ունենք՝ ներքին եւ արտաքին. «Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նրա դեմ պայքարելու ձեւերը, բայց ոչ պակաս կարեւոր է ներքին թշնամին: Դրանցից ամենավտանգավորն անարդարությունն է: Այն չարիք է, հիվանդություն, որ վերացնում է պետության նկատմամբ սերը, թուլացնում երկիրը: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: Պետությունը շարունակում է արմատավորել կոռուպցիայի դեմ զրո անհանդուրժողականության մշակույթը: Ազնվություն + պրոֆեսիոնալիզմ – կոռուպցիա: Սա է ցանկալի հաջողության բանաձեւը: Էական նշանակություն ունի եկամուտների արդարացի բաշխումը»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ