News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ

«Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վենդետայի մթնոլորտ։ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է։ Ուզում եմ դիմել բոլոր նրանց, թե այս հեղափոխությունը թշնամական է, ուզում եմ դիմել բոլորին, ովքեր հիմա ճամպրուկներն են մտածում, կամ մտածում են այդ մասին, բոլոր գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն եւ մտածում են, թե սկսելու է վենդետա եւ վրեժխնդրություն, հարգելիներս, մի արեք այդ բանը։ Որովհետեւ վենդետա չի լինելու»- ասել է Փաշինյանը։

«Ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունում այս պահից սկսած հաստատվելուէ  եղբայրության, հավասարության, օրինականության եւ ազգային միասնության մթնոլորտ»,- նշել է նա։

Նա նաեւ շնորհակալությունէ  հայտնել Արցախի իշխանություններին, որ նրանք ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն եւ չեզոքություն, չտրվեցին սադրանքների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ