News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ուկրաինական «Մայդանի» կամ այդ կարգի որեւէ այլ իրադարձությունների հետ համեմատությունը պարզ թյուրըմբռնում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ողջ գործընթացը սաղմնային վիճակից բոլորի աչքի առաջ է եղել. «Դա այնքան ակնհայտ է, որ անգամ չարժե դրա մասին խոսել: Այս պրոցեսը սկզբից մինչեւ վերջ, տեղի է ունեցել բոլորի աչքի առջեւ: Մեր ֆինանսական աղբյուրները նույնպես 100 տոկոսով թափանցիկ են:

Բոլոր երկրների պետական մարմինները, բանկային համակարգը հնարավորություն ունեն ստուգել մեր կապերը: Պատրաստ են նրանց օգնել այդ հարցում: Սա մաքուր՝ 100 տոկոսով հայկական քաղաքական պրոցես է, եւ այստեղ մեկ լումա անգամ ներդրված չէ օտարերկրյա որեւէ կազմակերպությունից կամ պետությունից»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ