News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Այս պետությունը հենց այնպես չի ստեղծվել, էս պետությունը ոչ ոք նվեր չի տվել. ամեն մի քարի համար հարյուրավոր ընկերներ ենք կորցրել, բայց էսօր մի այնպիսի մթնոլորտ է ստեղծվել Հայաստանում, ոնց որ աշխարհի վերջը լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Պատգամավորի ելույթը բավական էմոցիոնալ էր: «Մեղավորներ ենք ման գալիս մեր մեջ, կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Եթե մտադրություն կար, որ ամեն ինչ փորձում էինք կապել Սերժ Սարգսյանի հետ, էդ մարդն ասեց՝ չեք ուզում, ես գնացի, աթոռն էլ ձեզ, ամեն ինչ ձեզ: Էն ժամանակ ասում էին՝ Սերժ Սարգսյանն ա ամեն ինչի մեղավորը, փաստորեն, դուրս ա գալիս, որ պաշտոնակռիվ ա գնում արդեն: Էդպես չի կարելի: Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, բայց, իրոք, նրա նման ընդդիմադիր չկա: Բա որ Նիկոլը գնում է իշխանություն, բա ընդդիմություն ո՞վ է լինելու: Մնում եմ ես, տենց ո՞նց կլնի: Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր, այ տնաշեն»,- կատակեց Սեյրան Սարոյանը:

Պատգամավորի խոսքով՝ ամեն ինչը չէ, որ պաշտոնով կարելի է լուծել: «Էսօր իրոք Նիկոլը ժողովրդին պետք է, էսօր ինքը մի տղա էր, որ հելնում էր ժողովրդի կողմից խոսում էր, կռիվ էր տալիս, ցավոտ տեղերն ասում էր: Հիմա էսօր անցել է իշխանության յանից է խոսում: Ա՛յ Նիկոլ ջան, որ անցել ես իշխանություն, բա ես ո՞ւմ յանից անցնեմ: Ինչի՞ ես մենակ թողնում, գոնե իրար հետ առաջ էինք տանում ժողովրդի ուզածը: Սիրելի ժողովուրդ, իմ լավ ընկերներ, էսօր ոչ թե պետք է կրակի վրա բենզին լցնենք, սկսենք իրար վրա թազա բաներ հիշել, սկսենք իրար նեղացնել, այլ մտածենք, թե սրա տակից ոնց ենք դուրս գալու»,- հայտարարեց նա:

Սերյան Սարոյանը նաեւ հիշեց ՀՀԿ-ի առաջնորդներին՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան. «Ու հիմա եկել ասում ենք՝ Հանրապետական, դու շատ վատն ես, ռադ եղեք, գնացեք ձեր տները, էլ պատմություն չկա, ամենալավը մենք ենք: Տենց ո՞նց կարա լինի: Լավ, ճիշտ է, 100 հազար մարդ հավաքվել են, մեր երեխեքն են, բայց ՀՀԿ-ին ժողովուրդը 800 հազար ձայն է տվել: Ենթադրենք՝ ինձ 20 հազար մարդ ձայն է տվել, այդ 20 հազարից 3 հազարը ինձ չի սիրել, հիմա հրապարակում է, էլի իմ ժողովուրդն է: Բայց 17 հազարն էլ տունն են, չէ՞: Բա դրա մասին չենք մտածո՞ւմ: Ինչի՞ համար ենք ուլիտատումներով խոսում: Չէ՛, ուզում եմ էսօր լինել վարչապետ, ինչի՞: Նիկոլ ջան, մենք լավ էլ ընդդիմադիր էինք, էլ ինչի՞ վարչապետ: Արեցիր քո գործը, լավ էլ քայլեցիր: Ինչի՞ դու: Եթե ես լինեի Նիկոլի տեղը, կասեի՝ Սասուն ջան, Արամ ջան, հիմա եթե ես լինեմ վարչապետ, կասեն՝ էս ամեն ինչը արեցի, որ վարչապետ լինեմ: Մեկ ա, ես գիտեմ, որ Նիկոլին վարչապետ էլ դնեք, էլի ընդդիմություն է, էլի հելնելու է կռիվ անի»:

Սարոյանը գործընկերներին խելացի մտածելու, ժողովրդին հանգստացնելու կոչ արեց, որպեսզի «Աստված չանի, որ խաղաղ ցույցերը դառնան կրակի բուն»:

«Եթե մեկին թվում է, որ էս երեխեքը մերն են, իսկ զինվորն ու միլիցեն մերը չեն, ուրեմն մենք հայ չենք, մարդ չենք: Ում քթից էլ արյուն եկավ, մեղավորությունը մեզ բոլորիս վրա է: Աթոռակռի՞վ ա, դե դավայ, եկեք ցրենք Ազգային ժողովը, նորից ընտրություն անենք, տեսնենք՝ ով ինչքան ձայն կհավաքի: Էսօր ժողովուրդը չոտկի կանգնած է: Ժողովուրդը որ ոտքի կանգնեց, ով ուզում ես՝ եղիր: Բայց եթե մենք ամեն ինչը տանենք քանդելու, սա խայտառակություն ա: Իբր պառլամենտական երկիր ենք սարքում, ի՞նչ պառլամենտ, որ թողենք՝ իրար քֆուր էլ կտանք: Մի հատ բարի ելույթ չտեսա»,- հավելեց Սարոյանը:

Հիմա մտեք, տեսեք, թե ինչ են անում թուրքերը Ղարաբաղում: Տղերքին զանգեք, հարցրեք: Թուրքերն էլ են ջոկել, որ մենք պառակտվել ենք, մեր ամբողջ հաղթանակները եղել են հենց նրանով, որ թուրքերը պառակտված էին: Հասել էի Ամերիկա բուժվելու, իմացա, որ խառնվել են իրար, նույն րոպեին հետ եմ եկել: Եկեք իրար վրա ցեխ չշփենք, մտածենք, թե էս ճգնաժամից ոնց ենք դուրս գալիս, հետո կմտածենք իշխանության մասին: Մենք, որպես մեծամասնություն, չենք մտածել փոքրամասնությանը փչացնելու: Վաղը ո՞նց ենք իրար երեսի նայելու: Դրա համար ասում եմ՝ եկեք հանդուրժողական լինենք, իրար հետ նստենք, մտածենք: Խնդրում եմ ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ դաշնակներին, ե՛ւ մյուսներին, էկեք չվռազենք, էկեք հանգիստ խնդրին լուծում տանք: Արդեն հասկացանք, որ ժողովուրդն ուժ է, որի հետ խաղալ չի կարելի: Ինչ պետք էր Նիկոլին ապացուցել՝ ապացուցեց: Հիմա մեզ պետք է գտնել ճիշտ ուղիներ, որ ժողովրդին հանդարտացնենք: Սեյրանը կլնի վարչապետ, թե Նիկոլը, արդեն ձեր ուժը տեսել ա: Եթե էն ժամանակ աշխատում էինք 3-4 ժամ, հիմա պետք է աշխատենք 14 ժամ»,- ելույթն ամփոփեց Սեյրան Սարոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ