News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ճանապարհներին արհեստական խոչընդոտներ ստեղծելուց:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այսօր առավոտից փակվել են Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ: Այս ամենի հետևանքով անհնարին է դարձել որոշ երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպումը: Դրանից բացի, երբեմն գրեթե անհաղթահարելի խոչընդոտների հետևանքով քաղաքացիները չեն կարողանում ժամանակին հասնել «Զվարթնոց» օդանավակայան և ուշանում են նախատեսված չվերթներից:

Ստեղծված իրավիճակն ունի բացասական հետևանքներ ինչպես անհատապես քաղաքացիների, այնպես էլ երկրի տնտեսության մի շարք ճյուղերի բնականոն գործունեության համար:

Ճանապարհային երթևեկության անխափան ընթացքը և անվտանգությունն ապահովելու նպատակով՝ նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին երթևեկության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ