News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Խոստմանս համաձայն` վայր դրեցի իմ մանդատը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական Աղվան Վարդանյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե մանդատ վայր դնելը հակասահմանադրական է, նա արձագանքեց. «Դուք կարծում եք՝ ես դա չգիտե՞մ: Ես իմ ելույթի ժամանակ հայտարարել էի, որ եթե կուսակցությունս ցանկանա, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս»:

Հարցին՝ իրեն կուսակցությունից հեռացնելու շուրջ քննարկում կա՞, Վարդանյանը պատասխանեց. «Կուսակցության ընկերների հետ զրույց կունենանք, ըստ այդմ՝ դուք տեղեկություն կստանաք»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին. չի՞ փոշմանել, որ ժողովրդին դեմ է գնացել: «Եթե կարդաք իմ ելույթը, այնտեղ ամեն ինչ ասված է. ժողովուրդը նաեւ ես եմ: Այդքան ասում եք` հայ ժողովուրդ, հայ ժողովուրդ, ժողովուրդը նաեւ ես եմ»,- արձագանքեց Վարդանյանը:

Անդրադառնալով մամուլում շահարկվող թեմային, թե մանկատան երեխաների համար բնակարաններ կառուցելու ծրագրի պատճառով իր դեմ կոմպրոմատներ կային, Վարդանյանն ասաց. «Մոռացե՛ք, այդ փողով պետությանը ոչ մի կոպեկի վնաս չի տրվել, եւ այդ զառացանքները վաղուց հերքվել են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ