News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերականգնման մասին։ Թրամփի հայտարարությունը լավատեսություն առաջ չի բերել վերլուծաբանների եւ փորձագետների շրջանում ամբողջ աշխարհով։ Բացի այդ, շատերի կարծիքով, այս որոշումը եթե վտանգավոր չէ, ապա անհեռատես է, քանի որ իր ետեւից տհաճ քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ կարող է բերել, այդ թվում՝ հենց Միացյալ Նահանգների համար։

Վերլուծաբանների կարծիքները համընկնում են, որ Թրամփի վարչակազմը հստակ պատկերացում չունի, թե ինչ է լինելու հետագայում Իրանի նկատմամբ քաղաքականության հարցով։

Այսպես, Washington Post–ի վերլուծաբաններից մեկը նշում է, որ վարչակազմը, որքան էլ տարօրինակ թվա, չի պլանավորել հետագա քայլերը։ Տհաճ հետեւանքների շարքում ԵՄ–ի հետ հարաբերություններն են նշվում. «ԵՄ–ն բոլոր հիմքերն ունի ԱՄՆ–ի խոստումներին կասկածանքով վերաբերվելու համար»,–գրում է Ջենիֆեր Ռուբինը։ Վերլուծաբանը կարեւոր հարց է բարձրացնում՝ կազատի՞ Վաշինգթոնը դաշնակիցներին վերջերս սահմանված պատժամիջոցներից։ Ունի՞ արդյոք Վաշինգթոնը ռազմական ծրագիր, եթե Իրանը սկսի ռումբ պատրաստել, եթե այո, կմիանան դաշնակիցները այն բանից հետո, երբ ԱՄՆ–ն հրաժարվի գործարքից։ Ի՞նչ ձեւով Վաշինգթոնը կընդունի պատժամիջոցները։

Իր հերթին Los Angeles Times–ը գրում է, որ Թրամփի քննադատների կարծիքով՝ նրա որոշումը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, եւ, հատկապես, Մերձավոր Արեւելքի դաշնակիցների. «Բազմաթիվ սկեպտիկներ նախազգուշացրել են, որ ԱՄՆ–ի կողմից Իրանի հետ գործարքի չեղարկումը կստիպի Հյուսիսային Կորեային վախենալ Թրամփի վարչակազմի հետ ինչ–որ համաձայնագիր կնքել, Թրամփը բանակցություններ է նախատեսում առաջիկայում Փհենյանի հետ»,–նշված է հոդվածում։

Time–ի հեղինակներից մեկը ընդգծում է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են վնասել հենց Միացյալ Նահանգներին։ Նոր պատժամիջոցները ուղղված կլինեն Իրանի նավթային ոլորտին, որը կբերի Իրանի հետ էներգետիկական ընկերությունների համագործակցության կրճատմանը, եւ կբարձրանա նավթի գինը։  Բայց Իրան մատակարարումների ծավալների կրճատումը կարող է հանգեցնել նավթի կայուն բարձր գնի եւ հետագա աշխարհաքաղաքական անկայունության, որն էլ իր հերթին կնպաստի գնաճի արագ տեմպերին եւ տնտեսական աճի դանդաղեցմանը։

Financial Times–ը իր հերթին շեշտել է, որ քիչ հավանական է, որ նոր միջոցները բերեն Իրանում նավթի արտահանման կրճատմանը, ինչպես եղավ 2012 թվականին, որն այն ժամանակ Թեհրանին ստիպեց նստել բանակցությունների սեղանի շուրջ. «Ամենակարեւորը 2012 թ. համեմատ, երբ ԱՄՆ պատժամիջոցները կրկնակի կրճատեցին Իրանի արտահանումը եւ Թեհրանի համար միլիարդավոր դոլարներ արժեցան, միջազգային միասնության բացակայությունն է»,–նշում է վերլուծաբանը։

Շատ վերլուծաբաններ գտնում են, որ այս որոշման անհեռատեսությունը մեծամասամբ այն է, որ չի դրդում Թեհրանին բանակցությունների գնալ կամ միջուկային ծրագրից հրաժարվել։

New York Times–ի իր հոդվածում Օբամայի նախկին խորհրդական Սյուզան Ռեյսը Իրանի հարցով որոշումը անվանել է Թրամփի ամենահիմար որոշումը. «Իրանի միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անխոհեմ որոշումը չի բերի նրան, որ Իրանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ կամ լուրջ անհանգստության հանգեցնի Մերձավոր Արեւելքում Իրանի վարքագծի առումով։ Որոշումը Իրանի միջուկային ծրագիրը չի սահմանափակի, միաժամանակ, Ամերիկան կմեկուսանա իր դաշնակիցներից եւ կդառնա ավելի պակաս անվտանգ»,–գրում է Ռեյսը։

Զգուշավոր կարծիք է հայտնում Թրամփին ավանդականորեն սատարող Fox News–ում հրապարակված հոդվածի հեղինակը։ Fox News–ում հրապարակված հոդվածում բացատրվում է Վաշինգթոնի որոշման ճշմարտացիությունը։ Հեղինակ Գարի Կազիանիսը գրում է, որ եթե Իրանը ստորագրին համաձայնագիրը, ապա կմեղմացնի իր վարքագիծը տարածաշրջանում։

Բրիտանական BBC–ն դիտարկում է Թրամփի որոշման հնարավոր պատճառները։ Դրանց թվում՝ նաեւ անձնական պատճառներ։ Օրինակ, նա բազմիցս ծաղրել է նախկին պետքարտուղար Ջոն Քերրին՝ իրանական գործարքի ճարտարապետներից մեկին։ Բացի այդ, անցումը դեպի ավելի ծայրահեղ դիրքորոշման սերտ կապ ունի Բենիամին Նեթանյահուին Թրամփի ամբողջական աջակցության հետ։ BBC–ի հեղինակները նշում են, որ իր նախագահության օրոք Թրամփը մերթ թեքվել է գործարքի կողմ, մերթ դրա դեմ։  Մի քանի տվյալներով՝ գործարքից դուրս գալու հարցում նրան սատարել են նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ազգային անվտանգության հարցով խորհրդական Հերբերտ Մակմաստեր  եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ