News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախատեսվում է ՀՀ ՊՆ-ի ենթակայությամբ ստեղծել Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ, որի նպատակն է լինելու ապահովել գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացումը եւ հայրենական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի արտաքին շուկաներում իրացնելու նախադրյալների ստեղծումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստում նշել է պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը՝ ներկայացնելով «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը (ֆոտոռեպորտաժ):

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ նշելով. «Ռազմաարդյունաբերական համալիրն աշխատում է եւ դա անում է մասնավոր ընկերությունների հետ համագործակցված: Մենք այս կառույցը ստեղծում ենք, որպեսզի դադարեցնե՞նք մասնավորի հետ համագործակցությունը, թե ծավալն այնքան մեծ է, որ պետք է նաեւ պետական կատռույց ստեղծել»:

Ի պատասխան Փախչանյանն ասաց. «Ինստիտուտը մշակումներ իրականացնելու գործառույթ չունի, այն կազմելու է մարտավարատեխնիկական առաջադրանքներ: Հիմա դա ոչ համակարգված է արվում: Մենք պետք է հասկանանք, թե այն, ինչ զորքերն ուզում են ունենալ, որն է ամենակարեւոր խնդիրը, տեսնել աշխարհում ինչ է կատարվում, որ ուղղություններն են զարգացնելու համար կարեւոր:

Այսինքն ինստիտուտը չի լինելու փոխարինող, այլ լրացնող»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Փաստորեն մենք սրանով ուզում ենք ստեղծել ռազմաարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն, որը կորոշի առաջնահերթությունները, կարիքները եւ կձեւակերպի այն պահանջարկը, որը երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով ունենք»:

Կառավարությունը այս որոշումն ընդունեց միաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ