Ճապոնիան տարածաշրջանում Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի զորավարժությունները անվտանգության համար կարեւոր է համարում: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի փոխվարչապետ Յասուտոսի Նիսիմուրան, հաղորդում է «Գազետան»՝ վկայակոչելով Associated Press-ին:
«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կարեւոր են տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն պահպանման համար», - ասել է նա:
Նասիմուրայի խոսքով՝ Ճապոնիան նաեւ ճիշտ է համարում Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության պահպանումը, մինչեւ այն չփոխի իր քաղաքական ուղին:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ի իշխանությունները որոշել էին չեղյալ հայտարարել Հարավային Կորեայի ղեկավարության հետ հանդիպումը՝ տարածաշրջանում ռազմական զորավարժությունների անցկացման պատճառով: Փհենյանում կարծում են, որ զորավարժությունները սադրանք են միջկորեական կայունացող հարաբերությունների ֆոնին: