News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը նոր ատենապետ ունի, դա Էդվարդ Անտինյանն է:

Նման որոշում է կայացվել ՀՌԱԿ-ի 19-րդ համագումարում: Անտինյանի թեկնածությունն առաջադրել է արդեն նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: Նա նաեւ խնդրել է իր հրաժարականի տակ ենթատեքստեր չտեսնել: «Ուղղակի ժամանակն էր, որ կուսակցությանը նոր ղեկավար է պետք՝ թարմ գաղափարներով»,- հայտարարել է Առաքելյանը՝ ընդգծելով, որ հրաժարական է տալիս հանգիստ սրտով:

Իր հերթին Անտինյանը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել կուսակցության զարգացման եւ բարգավաճման համար: Նա նաեւ խոստացել է 1,5 ամսվա ընթացքում պատրաստել ՀՌԱԿ նախընտրական ծրագիրը: Նա նշել է, որ ՀՌԱԿ-ի նպատակն է իշխանության հասնելն ու իրացնելը:

Այդուհանդերձ, ՀՌԱԿ-ը մտադիր չէ միայնակ մասնակցել 2012թ. խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունների շեմին կուսակցությունն արտահերթ համագումար կանցկացնի եւ կորոշի, թե որ ուժին է հարում:

Բացի ներքաղաքական հարցերից քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Նրանք անհրաժեշտ են համարել դիմել ՄԱԿ-ի Միջազգային տրիբունալին: Ըստ Հարություն Առաքելյանի, ներկայումս այդ հարցում չկա միացյալ մոտեցում Հայաստանում եւ Սփյուռքում: Նա նաեւ անհրաժեշտ է համարել Հայոց ցեղասպանության հարցի լուծումը մինչեւ Թուրքիայի հետ սահմանի բացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ