News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եվրոպական գործընկերների հետ մեր հանդիպումներում խոսում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի արագացման անհրաժեշտության մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը։

Հարցին, թե հունիսի 1-ից համաձայնագիրը ո՞ր մասով է ուժի մեջ մտնելու, Պապիկյանը նշեց. «Մենք այսօր նիստի ընթացքում քննարկում էինք Եվրամիության կողմից 2017-2020 թվականների համար Հայաստանին տրամադրվող 176 միլիոն եվրո դրամաշնորհի բաշխումն ու բաղադրիչները։ Խոսքը ամենատարբեր ոլորտների բարեփոխումների մասին է՝ սկսած տրանսպորտից մինչեւ մարդու իրավունքներ, լավ կառավարում, տնտեսական եւ բյուջետային վարկերի տրամադրում, այսինքն՝ բավականին լայն շրջանակ է։ Ես հասկանում եմ՝ բոլորին հետաքրքրում է, թե կոնկրետ քաղաքացու համար 4 տարվա ընթացքում 176 միլիոն եվրոյի օգտագործումն ինչ դրական փոփոխություններ կբերի, բայց ես կարծում եմ, որ պետք է սպասել, քանի որ դա ընթացող գործընթաց է»։

Նկատառմանը, թե արդյոք հայկական կողմը մտահոգություն ունի վավերացման գործընթացի ուշացման առումով կամ կա՞ արդյոք կարծիք, որ ինչ–որ երկիր կարող է խոչընդոտել այդ գործընթացին, ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ հայկական կողմը նման մեսիջներ ու ուղերձներ չունի. «Մենք լիահույս ենք, որ բոլոր անդամ երկրների կողմից  հնարավորինս արագ կվավերացվի»։

Պապիկյանի համոզմամբ՝ ԱԳՆ–ն չէ, որ պետք է գնահատական տա երկրում տեղի ունեցած փոփոխություններին. «Եվրոպական մեր գործընկերներն արդեն հնչեցրել են եւ ես հուսով եմ, որ այն հնարավորություն կտա ավելի արագացնել վավերացման գործընթացը։ Հարցը, արդյոք այս փոփոխությունները նպաստում են համաձայնագրի վավերացման արագացմանը, ես կարծում եմ, որ այո»,–կարծիք հայտնեց նա։

Պապիկյանը նշեց, որ 2018 թվականի համար նախատեսված է 36 մլն եվրո, սակայն «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակներում հնարավորություն կա այդ գումարը ավելացնել։ «Մենք ունենք մի շարք հանձնառություններ՝ մարդու իրավունքների, բարեփոխումներ տարբեր բնագավառներում, ինձ թվում է՝ եթե այս ուղղություններով կոնկրետ եւ հստակ քայլեր իրականացնենք, մենք կարող ենք ակնկալել, որ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը կկիրառվի եւ ֆինանսավորումը կավելանա»,–նշեց փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ