News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ժողովուրդն այսօր ազատ հասարակությունում չի ապրում: Այս մասին իր The Hill կայքում հրապարակված իր հոդվածում գրել է կոնգրեսական Քրիս Սմիթը:

«Ալիեւը իր ժամկետը երկարաձգել է մինչեւ 2025 թվականը կեղծված նախագահական ընտրությունների շնորհիվ, որոնցում ոչ մի վստահելի մրցակից չկար: Իր հորից հետո, ով նախագահում էր Ադրբեջանում տասնամյակից ավելի, Ալիեւը համակարգային կերպով զավթում էր երկրի ինստիտուտները: Վերջին տարիներին նա վերացրել է խոչընդոտները դեպի ցմահ իշխանություն տանող ճանապարհին՝ հինգից յոթ տարի երկարաձգելով նախագահական ժամկետը եւ իր կնոջը նշանակելով անփոփոխ ժառանգորդ»,- գրում է հեղինակը:

Ըստ նրա, կառավարությունը պարբերաբար օգտագործում է հետապնդումը, բանտարկությունը եւ նույնիսկ խոշտանգումները՝ քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար: Ազգային ժողովում խոշոր ընդդիմադիր կուսակցությունից ոչ մի խորհրդական չկա: Նույնը դատական համակարգում: Հոդվածի հեղինակը վկայակոչում է իրավապաշտպաններին, որոնք հայտնում են Ադրբեջանում 140 խղճի բանտարկյալների մասին: «2017 թվականի սեպտեմբերին ես Ներկայացուցիչների պալատո մի օրինագիծ եմ ներկայացրել, որում Թրամփի ղեկավարությանն ուղղված կոչ է հնչում բարձրացնել այս հարցերը եւ առաջնահերթություն տալ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրներին Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերություններում:

Բանաձեւում կոչ է հնչում կառավարությանը արգելքներ սահմանել միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների ուղեւորությունների վրա եւ սառեցնել նրանց ակտիվները: Նա նաեւ առաջարկում է արգելել վիզաների տրամադրումը կրոնի ազատության խախտողներին, ինչպես դա նախատեսված է 1998 թվականին ընդունված Դավանության ազատության մասին միջազգային ակտով», - գրում է Սմիթը՝ հավելելով, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն աչք փակի  մարդու իրավունքների վրա` իրեն առաջարկելով որպես անվտանգության մասով գործընկեր:


Հեղինակը նշում է, որ նույն շաբաթը, երբ Ադրբեջանն անցկացրեց իր նախագահական ընտրությունները, հարեւան Հայաստանում ի հայտ եկավ խաղաղ անհնազանդության երիտասարդական շարժումը: Նրա խոսքո՝ քիչ հավանական է, որ Ադրբեջանը կկարողանա զսպել ալիքը, որը 2018 թվականին տասնյակ հազարավոր մարդկանց դուրս հանեց Հայաստանի փողոցներ եւ միանալ 2003 թվականի Վարդերի հեղափոխությանը Վրաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ամենաշատ