News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Հարավային Կորեայի պաշտոնյաներին առաջարկել են համատեղ նշել երկու երկրների պատմության մեջ առաջին բարձր մակարդակով հանդիպման տարեդարձը, որը տեղի է ունեցել 2000 թվականին: Այս մասին հայտնում է Yonhap News գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցչին:

Գործակալության տեղեկություններով՝ բանակցությունների առաջին ռաունդի ժամանակ, որոնք անցկացվում են Փհանմունջոմ սահմանապահ կետում, հարավկորեացի դիվանագետներն առաջարկել են հյուսիսկորեական Կեսոն քաղաքում ստեղծել ապրիլի 27-ին ստորագրված Փհանմունջոմյան հռչակագրի իրականացման ընդհանուր բյուրո: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներն այս առաջարկին համաձայնել են:

Ուրբաթ առավոտյան Փհանմունջոմում սկսվել են Հարավային եւ Հյուսիսային Կորեաների պատվիրակությունների բանակցությունները: Հարավային Կորեայի կողմից բանակցություններին մասնակցում են միավորման նախարար Չո Մյոն Գյոնը, տրանսպորտի փոխնախարար Կիմ Չժոն Յոլը եւ մշակույթի, սպորտի ու տեղեկատվության փոխնախարար Նո Դե Գանը: Հյուսիսային Կորեան ներկայացնում են Կորեայի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Ռի Սոն Գվոնը, երկաթուղային տրանսպորտի փոխնախարար Կիմ Յոն Հյոկը եւ սպորտի փոխնախարար Վոն Գիլ Յուն:
Հարավկորեացի քաղաքական գործիչների կարծիքով՝ բանակցային թիմերի կազմը վկայում է, որ երկխոսության գլխավոր թեմաները կլինեն 2 երկրների արեւելյան ափերին երկաթուղիների միավորման նախագիծը, ինչպես նաեւ հումանիտար եւ սպորտային փոխանակությունը, ներառյալ Կորեական պատերազմով բաժանված ընտանիքների ազգականների հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ