News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի նկարիչ Դեվիդ Դաթունան ցանկանում է խաղարարար ինստալացիա տեղադրել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի սահմանին, այժմ տեղադրման շուրջ բանակցություններ են ընթանում այդ երկրների ներկայացուցիչների հետ: Այս մասին պատմել է նկարիչը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դաթունան նոր ինստալացիա է պատրաստում, որը կհայտնվի Մոսկվայում եւ նվիրված կլինի աշխարհի գավաթին: Այս աշխատանքը առաջինը կլինի երեք ինստալացիաների շարքում. մյուս երկուսը կտեղադրվեն ԱՄՆ-ում եւ Կորեայում:

«Իմ գաղափարն այն է, որ ես ցանկանում եմ ինստալացիա տեղադրել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի սահմանին, այսինքն՝ միաժամանակ երկու երկրների տարածքում: Սրանում է ամբողջ իմստը: Տեղադրել աշխատանքը նախատեսվում է այն տեղում, որտեղ հանդիպել են նախագահներ իմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը»,- ասել է Դաթունան:

Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեայում եւ Հարավային Կորեայում հավանություն են տվել այս գաղափարին: «Մենք կապի մեջ ենք այդ երկրների գործընկերների հետ, նրանք աջակցում են իմ գաղափարին: Ճիշտ այնպես, ինչպես՝ ԱՄՆ-ում, որտեղ նույնպես կտեղադրվի իմ ինստալացիան: Կարծում եմ, մենք կբացնեք այն ամռանը Նյու-Յորքում: Եվ ես ամբողջ սրտով կցանկանայի հրավիրել նախագահ Թրամփին եւ նախագահ Պուտինին իմ աշխատանքի բացմանը Մոսկվայում»,- ասել է Դաթունան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ