News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 8-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ֆոյեում արտասովոր ցուցահանդես է բացվել. ներկայացված են կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի պաշտպանության թեմայով հայ եւ շվեդ արվեստագետների երգիծանկարները: Ցուցահանդեսը կոչվում է «Առերեսում կլիմայի հետ. Շվեդիայի եւ Հայաստանի երգիծանկարիչները Ձեզ համար մտորումների առիթ են ստեղծել»:

Աշխատանքներն իսկապես ստիպում են մտորել այն մասին, թե ինչ վնաս է հասցնում մարդկային գործունեությունը շրջակա միջավայրին, եւ որքանով դա կարող է վտանգավոր լինել: Աշխատանքներից մեկում պատկերված է, թե ինչպես են հողը որպես թունավոր թափոն աղբը նետում, իսկ մյուսում համակարգչային խաղ է, որում մարդիկ 500 տարվա ընթացքում լիակատար հաղթանակ են տարել կենդանիների նկատմամբ: Ահա եւ Նոյյան տապանը, որը մարդկանց եւ կենդանիների փոխարեն մեքենաներ է փրկում: Երգիծանկարներից որոշները նվիրված են գլոբալ տաքացման եւ ջերմոցային արտանետումների թեմային: Միջոցառման ընթացքում նաեւ անտառային հրդեհների մասին սոցիալական տեսանյութ ցուցադրվեց:

Բացելով ցուցահանդեսը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ Հայաստանում UNDP-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը նշեց, որ այս միջոցառումը կլիմայական փոփոխություններին վերաբերող լուրջ խնդիրների մասին մտորելու եւ դրանք մի փոքր հեգնական, երգիծանկարային համատեքստում դիտարկելու առիթ է: Գաղափարը, ըստ նրա, պատկանում է հայ եւ շվեդ արվեստագետներին:

Շոմբի Շարփը նաեւ ասաց, որ ծաղրանկարների ցուցահանդեսը կայցլեի Հայաստանի տարբեր մարզեր: «Այս ամենն արվում է մի պարզ ճշմարտություն գիտակցելու համար. ոչ թե շրջակա միջավայրն ունի մարդկանց կարիքը, այլ մարդկանց է պետք շրջակա միջավայրը»,- ասաց նա:

Հայաստանի բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ժամանակակից մարդը բնության մի մասն է: «Եթե մենք դա չգիտակցենք, բնությունը մեզ կպատժի, եւ մենք արդեն տեսնում ենք դրա հետեւանքները»,- ասաց նա:

Իր հերթին Հայաստանում Շվեդիայի դեսպան Մարտինա Քուիքը նշեց, որ կարճաժամկետ հեռանկարում տնտեսության խթանման դեպքում կարող է թվալ, որ բնապահպանական ծախսերը չափազանց թանկ են եւ անիմաստ: Սակայն երկարաժամկետ հեռանկարում դրանք իրենք կարող են խթանել տնտեսական զարգացումը: «Հայ եւ շվեդ արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը հումորային ձեւով շատ լուրջ գաղափարներ ներկայացնելու փորձ է»,- ասաց նա:

«Առերեսում կլիմայի հետ. Շվեդիայի եւ Հայաստանի երգիծանկարիչները Ձեզ համար մտորումների առիթ են ստեղծել» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվան, որը նշվում է հունիսի 5-ին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ