Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը տարիներ առաջ հռչակվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am_ին հայտնում են, որ այս առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հավատացելոց երկրպագության եւ օրհնության համար եկեղեցի կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ավանդատուն-թանգարանում պահվող սրբի մասունքները:
«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ ժողովրդին մասնակցելու այս առիթով մատուցվելիք Սուրբ եւ Անմահ Պատարագին:
Արարողության սկիզբը` ժամը 10:30-ին»,-ասված է հաղորդագրությունում: