News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սինգապուրում Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը իրավիճակը կրիտիկական կետից հեռացնում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նա հավելել է, որ արդյունքները դեռ պետք է վերլուծել, սակայն անմիջական երկխոսության փաստն ինքնին հարկ է միայն ողջունել: «Նման հանդիպումները, ինչպիսին էլ լինեն արդյունքները, անկասկած, նպաստում են թերակղզում լարվածության լիցքաթափմանը, իրավիճակը կրիտիկական կետից հեռացնում են, որում  գտնվում էին տառացիորեն դեռեւս մի քանի ամիս առաջ: Սա նույնպես չի կարող գոհունակություն չառաջացնել»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ նման «բարդ պատմություններում» ճիշտ չէր լինի հույս ունենալ, որ միաժամանակ կլուծվեր երկար ժամանակ անլուծելի խնդիրների համալիրը:

Նա շեշտել է, որ գագաթնաժողովը հաստատում է ռուսական կողմի եւ Վլադիմիր Պուտինի ճշմարտացիությունը, որն ասում էր, թե Կորեական թերակղզու խնդիրների կարգավորման դիվանագիտական մեթոդներն այլընտրանք չունեն, իսկ միակ հնարավոր ճանապարհը ուղիղ երկխոսությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ