Հայաստանը ECOSOS-ի անդամ է ընտրվել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի օգտին քվեարկել է 177 երկիր: «Շնորհակալություն բոլորին աջակցության համար», - նշել է Զոհրաբ Մնացականյանը:
ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը (ECOSOS) Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր կառույցներից մեկն է, որը համակարգում է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական ոլորտներում եւ նրա մասնագիտացված հաստատությունների համագործակցությունը: