News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդն այսօր՝ հունվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ, դժգոհություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է ռուսերենի դասընթացներ կազմակերպել քաղաքապետարանի աշխատակիցների համար:

«Ըստ այդ հրահանգի, քաղաքապետարանի 26 աշխատակիցների, ներառյալ` վարչության պետերի, վարչությունների եւ քաղաքային տնտեսությունների գլխավոր ու առաջատար մասնագետների համար պարապմունքներն անցկացնելու են փորձառու մանկավարժներ, եւ դասընթացների տեւողությունը 3 ամիս է լինելու:

Ամեն բան այսպես հստակ էլ կավարտվեր, եթե մեզ չահազանգեին, որ նորանշանակ քաղաքապետը ներքին կարգով հայտնել է, թե ովքեր դասընթացներից հետո լավ չհանձնեցին քննությունները` կզրկվեն աշխատանքից:

Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) նախապես հայտարարում է, որ նման վարվելակերպի դեպքում անվարան կպահանջի քաղաքապետի հրաժարականը` որպես հայկական պետության թշնամու»,-նշում են հայ արիները:

Նրանք նշում են, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է եւ որեւէ հայ պաշտոնյա պարտավոր չէ օտար լեզուների իմացությամբ «տեղավորվել» աշխատանքի:

«Հայ ազգայնականների համախմբումը ՀՀ իշխանություններին կոչ է անում զգոն լինել եւ թույլ չտալ, որ այս կամ այն պետական պաշտոնյան այս կամ այն օտար լեզվին պետական լեզվի կարգավիճակ շնորհի իր քիմքին հարիր:

Կոչ ենք անում նաեւ վերանայել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում կատարված նոր փոփոխությունները` վերջ տալով այլալեզու կրթության եւ բազմալեզվության պառակտիչ ու ազգաքանդիչ քաղաքականությանը»,-հայտարարության մեջ արձանագրել են հայ արիները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ