Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա: Այս մասին հունիսի 18-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ եթե վերջնական համաձայնություն լինի, նախօրոք կտեղեկացվի դրա անցկացման վայրի եւ օրվա մասին: «Հստակ համաձայնություն դեռ չկա»,- հայտարարել է Տիգրան Բալայանը: