News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք Մարս կթռչենք հանուն Երկրի: Այս մասին HighTech պորտալին տված հարցազրույցում ասել է Կարմիր մոլորակի վրա փորձնական թռիչքի նախագծի հիմնադիր, գիտնական-էներգետիկ Բաս Լանսդորպը: Նրա նպատակը  մինչեւ  2023 թվականը Մարսի վրա պատմության մեջ առաջին տիեզերական հետազոտության արշավախումբը սկսելն է:

Նա վստահ է, որ այս մոլորակի վրա մարկանց տեղավորելը արմատապես կփոխի ամբողջ XXI դարը:

Նա նշել է, որ Մարսի վրա առաջին մարդիկ, իհարկե, կլինեն մշտական հսկողության տակ, բայց միայն իրենց մասնագետների հսկողության:

 «Դա ավելի շատ նման կլինի Օլիմպիական խաղերին, որտեղ Ուսեյն Բոլտի կյանքի հետաքրքրաշարժ հատվածը՝ 100 մետր վազքը, դառնում է այն, որ նա հայտնվում է էկրանին: Օլիմպիական խաղերը չեն վաճառում Ուսեյն Բոլտին իր անկողնում քնած, նրանք վաճառում են այն, ինչ նա ամենից լավն է անում՝ վազելը: Մարսի հետազոտության կարեւոր մասերը կցուցադրվեն, բայց ննջարաններում որեւէ տեսախցիկ չի լինի»:

Հարցին՝ կուղեւորվեր արդյոք ինքը Մարս, Լանսդորպը դրական պատասխան է տվել: «Կարճ պատասխան՝ այո: Բայց իրականությունն ավելի բարդ է: Ես բոլորովին հարմար չեմ առաջին թռիչքի համար: Ես համառ եմ, անհամբեր եւ արագ եմ նյարդայնանում: Սրանք լավ հատկանիշներ են ձեռնարկատիրոջ համար, բայց սարսափելի՝ Մարսի առաջին հետազոտողի համար: Հուսով եմ, որ երբ Մարսում արդեն 20-30 մարդ կլինի, իմ վատ հատկանիշները կդադարեն խոչընդոտ լինել: Մյուս խնդիրն այն է, որ այժմ ես ընտանիք ունեմ: Ես երկու փոքր երեխա ունեմ: Ես հիմա նրանց չէի թողնի, կկարողանա՞մ արդյոք հետո, երբ նրանք 12, 18 կամ 30 տարեկան լինեն: Հնարավոր է, նրանք կցանկական ինձ հետ թռչել:

Իմ կնոջը համոզելը բարդ խնդիր է: Նա ամեն ինչ կաներ Մարս չթռչելու համար: Բայց ինձ համար Մարս տեղափոխվելը խնդիր չէ: Հնարավորություն ունենալ հասնել այնտեղ, քայլել մոլորակի մակերեւույթով, քար բարձրացնել եւ իմանալ, որ դու տիեզերքի առաջին մարդն ես, որը բարձրացնում է այդ քարը՝ դա իսկական պայթյուն է ուղեղի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ