News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանը չի ընդունում իր մեղքը, եւ որեւէ հիմք չեմ տեսնում ենթադրելու, որ «տուշոնկաների» հետ կապված պատմությունը մոտ լինի իրականությանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում եւ առանձնատանն ԱԱԾ աշխատակիցները բազմաթիվ իրեր էին հայտնաբերել՝ բանակի համար որպես օգնություն ստացված ամենագնացներ, շտապօգնության մեքենա, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Արսեն Մկրտչյանն ասաց՝ այդ մասին արդեն խոսել է: Հավելեց միայն, որ շատ բան որպես նվիրատվություն տրվել է ԵԿՄ-ին:

«Որքանով ես եմ տեղեկացված՝ եղել են նվիրատվություններ հենց ԵԿՄ-ին: Եվ եթե նվիրաբերողը ցանկություն է ունեցել, որ ձեւակերպումները լինեն այնպես, ինչպես եղել է, Մանվել Գրիգորյանին դրանում մեղադրելը ժամանակավրեպ է»,- հավելեց պաշտպանը:

Լրագրողները հարցրեցին, թե Մանվել Գրիգորյանը տեղյա՞կ է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի առնչությամբ հանրության եւ իր գործընկերների արձագանքին եւ ինչպե՞ս արձագանքեց:

«Մեկ բառով ասեմ՝ արձագանքը տղամարդկային էր: Ընդունեց, որ պետք է պայքարել, եւ նրանք, ովքեր բացասական են տրամադրված, պետք է առիթ ունենան համոզվելու, որ մեղսագրվող արարքներն իրականում չեն կատարվել կամ այն չեն, ինչ իրեն մեղսագրվում են: ԱԱԾ-ն եւ դատախազությունն այսօր արել են իրենց աշխատանքը: Մանվել Գրիգորյանի ցանկությունն է՝ թող քննվի եւ ամեն ինչ պարզաբանվի»,- նշեց Արսեն Մկրտչյանը:

Հարցին էլ, թե ԱԺ նախագահին ուղղված նամակում Մանվել Գրիգորյանը գրել է, որ կվերականգնի իր անունը, հակափաստարկներ ունի՞ դա անելու համար, պաշտպանը պատասխանեց. «Իմ գործը իրավաբանական օգնություն ցույց տալն է: Բայց մենք ունեցել ենք դեպքեր, երբ մի իշխանության օրոք կամ միջանձնյա հարաբերությունների արդյունքում հերոսները կամ, ամպագորգոռ չասեմ, պարզապես հաջողություն ունեցող մարդիկ հայտնվել են անհաջողության մեջ եւ դատարանի դռներն են ընկել: Եղել են դեպքեր, երբ մեղադրողները համոզված են եղել, որ մեղավոր են, եղել են դատապարտումներ, ազատազրկման մեծ ժամկետներ, հետագայում՝ եկող իշխանությունները կամ վերանայված դատական ակտերի արդյունքում մեղադրանքները փոխվել են: Չեմ կարծում, որ այս դեպքում այդպես չլինի»:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան եւ Նոր Նորքի նստավայր) հունիսի 19-ի որոշմամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Ավելի վաղ Ազգային ժողովը համաձայնություն տվեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի եւ նրա նկատմամբ կալանք կիրառվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության նախօրեին տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ