News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հունիսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Տակասակա Մունեոյին եւ գրասենյակի ներկայացուցիչ Օմորի Շունին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջեւ արդեն առկա համատեղ ծրագրերի իրագործման շարունակականության ապահովումը եւ համագործակցության նոր ծրագրերի մշակման հնարավորությունները:

Անդրադառնալով համատեղ ընթացիկ աշխատանքներին՝ ճապոնական կողմը վերահաստատեց, որ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2019թ.-ի մայիս, նոյեմբեր եւ փետրվար ամիսներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կհամալրվի նոր հրշեջ-փրկարարական մեքենաներով եւ գույքով: 2018թ.-ի երկրորդ կիսամյակում արդեն կմեկնարկի «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության եւ մեխանիզմների կիրառմամբ նպաստել երկրում աղետների ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է հիմնել եւ տեխնիկապես հագեցնել ուսումնական կենտրոն, որտեղ աղետների մասին ուսանելու եւ տարատեսակ աղետների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին ծանոթանալու հնարավորություն կունենան հանրության բոլոր թիրախային խմբերը: Ծրագրի կարեւոր բաղադրիչներից է նաեւ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ աղետներն ու արտակարգ իրավիճակները լուսաբանելու ուղղությամբ վերապատրաստվելու հնարավորությունը:   

Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը երկար տարիների արդյունավետ համագործակցության համար՝ նախարար Ռոստոմյանն անդրադարձավ հետագա համագործակցության հնարավոր ձեւաչափին: ԱԻ նախարարը ներկայացրեց արտակարգ իրավիճակների համակարգի զարգացման առաջնային ուղղությունները, այն է՝ աղետների ռիսկի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացում եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի ստեղծում, մասնավորապես՝ ուղղաթիռների ձեռքբերում՝ որոնողափրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման եւ դժվարամատչելի վայրերից անհրաժեշտության դեպքում մարդկանց բուժհաստատություն տեղափոխելու նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին ապահովել ընթացիկ ծրագրերի իրագործումը, ինչպես նաեւ՝ զարգացման նոր ծրագրեր մշակելու նպատակով իրականացնել արտակարգ իրավիճակների համակարգի կարիքների ուսումնասիրություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. արնահոսող վերքով հասել է հիվանդանոց
ախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Հանգամանքները պարզվում...
Քննիչը խաբելով մտել է Արցախի ներկայացուցչություն, դարպասը ջարդել են ու առգրավել Արցախի նախագահի մեքենան. փաստաբան
Նա նկատեց, որ իրենց անգամ չեն ասել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են մեքենան տանում եւ ինչ կապ ունի մեքենան այդ գործի հետ…
Արցախի նախագահի մեքենան քրեական վարույթի շրջանակում ենք առգրավել, մնացածը նախաքննական գաղտնիք է. քննիչ
Հատուկջոկատայինները, որոնք քիչ առաջ կոտրեցին Արցախի ներկայացուցչության…
Հայաստանին կվերադարձվի Լևոն Սարգսյանին փոխկապակցված անձի՝ Վահագնի թաղամասի առանձնատունը, ավելի քան 17 մլն դրամ, գույքեր
Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է…
«Վալերին դպրոցի նախկին տնօրենն էր, կինն էլ ուսուցչուհի էր». Ֆիոլետովոյում վթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի
Բարձր արագությամբ  է վարել ավտոմեքենան, դա էլ…
Լրագրող Կեւորկովայի պաշտպանությունը բողոքարկել է խափանման միջոցի երկարացումը ահաբեկչության արդարացման գործով
Փաստաբանները բողոքարկել են Կեւորկովայի ձերբակալության երկարացումը...
Ամենաշատ