News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ եւ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի նախկին թիկնապահին՝ ոմն Սամի Ա.–ին։ Չի բացառվում, որ ձերբակալվածը կարտաքսվի Թունիս, հայտնում է Bild–ը։

Պարբերականի տվյալներով, 42-ամյա թունիսցին 2005 թվականից ապրել է Բոհում քաղաքում։ Դեռեւս ապրիլին Հյուսիսային Ռեյն–Վեսթֆալիա դաշնային հողի իշխանությունները նրան ներառել էին պոտենցիալ վտանագավոր անձանց ցուցակում։ Սակայն, արտաքսել նրան Գերմանիայից իշխանությունները չէին կարող, քանի որ Մյունսթերի բարձրագույն վարչական դատարանը վճռել էր, որ հայրենիք վերադառնալու պարագայում տղամարդը կարող է խոշտանգումների ենթարկվել։  

Այժմ Ներգաղթի եւ փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը հետ է կանչել Սամի Ա.–ին արտաքսելու անթույլատրելիության մասին որոշումը, որի հիմքում դատական վճիռն էր ընկած։ Սա ճանապարհ է բացում նրան արտաքսելու համար։ Տղամարդը ձերբակալվել էր, երբ ներկայացել էր ոստիկանություն, որտեղ նա պարբերաբար ներկայանում էր իրավապահ մարմինների կարգադրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ