«Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 27-ին, շարունակվում են գործով ապացույցների հետազոտումը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին հրապարակվում են գործում առկա տեսանյութերը:
Այս գործով ամբաստանյալներն են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը: