News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի ամերիկահայ ուսանողների հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը կարեւորել է սփյուռքահայ երիտասարդների պարբերական այցելություններն Արցախ՝ ներհայկական կապերի ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից՝ երախտագիտություն հայտնելով կազմակերպության ղեկավարությանը նման ծրագրերին հատուկ ուշադրություն դարձնելու համար:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը. «Ճիշտ չէ այն հետաձգել»
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը...
Վաղը դուք եք պաշտպանելու, շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը. Բակո Սահակյանը՝ աշակերտներին
Արցախի նախագահը շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին առարկայական օլիմպիադաներում...
Բակո Սահակյանը անցկացրել է խորհրդակցություն նվիրված քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին
Երկրի ղեկավարը կարեւորել է կառույցի ձեւավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին...
Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ
Լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ...
Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը (ֆոտո)
Ես ինձ ակամա զգում էի Տիգրան Մեծի զինվոր, կարծես ճամփորդում էի պատմության մեջ…
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախի Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին
Երկրի ղեկավարը կարեւորել է ժողովածուի նշանակությունը գործնական եւ…