News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում հաջորդ պատերազմը կարող է բորբոքվել ջրային ռեսուրսների համար, քանի որ Իրաքը, Սիրիան, Թուրքիան հավակնություններ են ներկայացնում երկու կենսական նշանակության գետերի՝ Տիգրիսի եւ Եփրատի համար, որոնք անցնում են տարածաշրջանով, գրում է Newsweek–ը՝ վկայակոչելով սիրիական փորձագետ Նաբիլ Ալ Սամանին։

Սիրիական փորձագետը նկարագրում է իրավիճակը, որում ջուրը օգտագործվում է որպես աղբյուրների նկատմամբ վերահսկողության զենք։

Նշվում է, որ Թուրքիան փորձում է իրականացնել 22 ամբարտակի եւ 19 էլեկտրակայանների կառուցման հավակնոտ նախաձեռնություն, որը կարող է գրեթե կիսով չափ սահմանափակել ջրի հոսքը պետությունների համար, որոնք գետի հոսքի ներքեւի հատվածում են տեղակայված, այսինքն՝ Սիրիան եւ Իրաքը։ Գաղափարը սկզբում մշակվել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, Թուրքիայի հանրապետության նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթութի կողմից։ Ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում էր ավարտել նախագիծը։

Անկարան պնդում է, որ երկիրը իրավունք ունի ջրի մեծ քանակությունից օգտվելու, քանի որ նրա հողը ավելի արգավանդ է։

Այնուամենայնիվ, սիրիական փորձագետը ենթադրում է, որ հավանականությունը, որ Իրաքն ու Սիրիան այդպիսի կոնֆլիկտի մեջ կմտնեն, այսօր մեծ չի, թեեւ երկու երկրների բնակիչները հաճախ են լարվածություն զգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ