News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ուժգորոդում կայացել է Ուկրաինայի հայերի միության երկրորդ եռամսյակային համաժողովը, որի շրջանակում, արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, հյուրընկալող քաղաքի հիվանդանոցներից մեկին անհրաժեշտ բուժսարքավորում են նվիրել։

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը, ՈՒՀՄ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հովակիմ Հարությունյանը՝ Անդրկարպատյան մարզի հայկական մշակույթի «Արարատ» միության նախագահ Կարեն Ենոքյանի ու Անդրկարպատյան մարզում ՈՒՀՄ ներկայացուցիչ Հովհաննես Նիկողոսյանի հետ միասին Ուժգորոդի քաղաքային մանկական կլինիկական հիվանդանոցին են փոխանցել ցածր հաճախության էլեկտրաթերապիայի երկու նոր սարք, որոնք նախատեսված են տարբեր հիվանդությունների լայն սպեկտրի բուժման համար։ Սարքավորումների նվիրատվության արարողությունը տեղի է ունեցել մինչեւ համաժողովի աշխատանքային նստաշրջանը։

Համաժողովին մասնակցում էին ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, Անդրկարպատյան մարզային պետվարչակազմի ղեկավար Գենադի Մոսկալը, Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրեեւը, ՀԱԵ ուկրաինական թեմի ղեկավար, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, հայկական տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, Ուժգորոդի հայկական համայնքի ակտիվիստներ ու տեղական քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում ամփոփվել են ՈՒՀՄ կրթաթոշակային ծրագրի արդյունքները, ու կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը արդեն երկրորդ անգամ պարգեւատրել է ուսման մեջ բարձր ցուցանիշներ ունեցող հայ ուսանողներին։

Քննարկվել են ՈՒՀՄ հրատապ խնդիրները, ամփոփվել են անցած եռամսյակի արդյունքները, ներկայացվել ապագա ծրագրերը, նաեւ բարձրացվել է Ուժգորոդում հայկական եկեղեցի կառուցելու հարցը, իսկ մարզի պետական աշխատակազմի ղեկավար Գենադի Մոսկալը առաջարկել է եկեղեցու հետ միասին անպայման կառուցել նաեւ հայոց լեզվի դպրոց ու երաշխավորել է այս հարցում իշխանությունների ամբողջական աջակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ