News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դեմ ԱՄՆ–ի միակողմանի գործողությունները տապալում են ամերիկյան շահերը եւ ստիպում են Անկարային նոր դաշնակիցներ որոնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը The New York Times–ում հրապարակված իր հոդվածում։

«Այն ժամանակ, երբ չարը շարունակում է դարան մտնել ամբողջ աշխարհում, տասնամյակներ շարունակ մեր դաշնակցի՝ ԱՄՆ–ի միակողմանի գործողությունները միայն ամերիկյան շահերի եւ անվտանգության տապալմանն են տանում։ Քանի դեռ ուշ չէ, Վաշինգթոնը պետք է հրաժարվի սխալական դատողություններից այն մասին, որ մեր հարաբերությունները կարող են ասիմետրիկ լինել, գիտակցի այն փաստը, որ Թուրքիան այլընտրանքներ ունի։ Միակողմանի մոտեցման միտումից հրաժարվելու անկարողությունն ու անհարգալից վերաբերմունքը մեզանից պահանջում է սկսել նոր բարեկամների ու կողմնակիցների որոնումը»,–նշել է Էրդողանը։

Նա նշել է, որ «վերջին տարիներին տարաձայնությունները հաճախ են ստուգել մեր հարաբերությունների ամրությունը, որ այս միտումը փոխելու Թուրքիայի ջանքերը անարդյունք են եղել»:

«Եթե ԱՄՆ-ն չսկսի հարգել Թուրքիայի ինքնիշխանությունը եւ չապացուցի, որ հասկանում է մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները, մեր գործընկերությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել»,–ասել է Թուրքիայի նախագահը:

Երկու երկրների հարաբերությունները սրվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման ֆոնին, որով նա կարգադրել է 2 անգամ բարձրացնել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս։ Այս որոշումը հանգեցրել է թուրքական լիրայի կտրուկ անկման։ Կողմերի միջեւ տարաձայնության մեկ այլ պատճառ է մարդու իրավունքների պաշտպանության հարցը, այդ թվում՝ Թուրքիայի ոստիկանության կողմից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին կալանավորելու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ