News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ցուցարարների նկատմամբ ցանկացած բռնությունը եւ դաժան ճնշումները անթույլատրելի են: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը` մեկնաբանելով օգոստոսի 10-ին Բուխարեստում հակակառավարական ցույցը ժանդարմերի կողմից ցրելու միջադեպը:

Ելույթը ուղիղ եթերով հեռարձակվել է երկրի հիմնական հեռուստաալիքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցուցարարների նկատմամբ ցանկացած բռնությունը եւ դաժան ճնշումները անթույլատրելի են,-ասել է երկրի ղեկավարը,-Ագրեսիվ խուլիգաններին չեզոքացնելու փոխարեն ցույցն ամբողջությամբ ցրելու որոշումը արժանի է դատապարտման եւ չի կարող արդարացվել: Միջամտությունն անհամաչափ է կատարվել»:

«Միգուցե նրանք, ովքեր ցանկանում են ծնկի իջեցնել արդարադատությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ցանկանում էին սադրա՞նք առաջացնել՝ հասարակությունում չարդարացված եւ կեղծ լարվածություն ստեղծելու համար»,-հռետորական հարց է հնչեցրել նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news