News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն աշխատել է այն հիմնական ուղղություններով, որոնք կիր գործունեության առաջնահերթություն է դիտել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կառավարման 100 օրվա արդյունքները:

Քաղաքագետն ընդգծեց այն բանի ակնհայտությունը, որ 100 օրում անհնար է հասնել որեւէ արմատական փոփոխության եւ առավել եւս բավականին բարդ է ինչ-որ արդյունքներ ստանալ:

«Սակայն կարելի է նշել այն փոփոխությունների ուրվագծերը եւ այն քաղաքականության ուրվագծերը, որն այս կառավարությունը պատրաստվում է իրականացնել: Դրանից ելնելով՝ կարելի է ուշադրություն դարձնել 2-3 առանցքային տարրի»,- պարզաբանեց Մարկարովը:

Այսպես, խոսելով նոր կառավարության վարած արտաքին քաղաքականության մասին՝ նա նշեց, որ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես մինչեւ իր վարչապետ դառնալը, այնպես էլ դրանից հետո բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ չեն նախատեսվում եւ համապատասխանաբար՝ տվյալ դեպքում հիմնական ուղղությունն է լինելու Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման կուրսի շարունակումը, սակայն միաժամանակ զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն այլ հիմնական համաշխարհային քաղաքական խաղացողների հետ, ինչպիսին են Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն:

«Համենայնդեպս, Ռուսաստանի ուղղությամբ մենք հաստատումներ տեսանք դաշնակցային ձեւաչափում, չնայած եւ ոչ առանց անհարթությունների»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով ներքին քաղաքականության հարցերին՝ փորձագետը շեշտեց, որ հայտարարություններ են եղել մենաշնորհների դեմ պայքարի մասին ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաեւ տնտեսական ոլորտի մենաշնորհների դեմ: Այսպիսով, առաջին քայլերն են կատարվել՝ ուղղված տարբեր կարգի մենաշնորհների դեմ պայքարին, որոնք առանձնապես աչքի էին զարնում Սերժ Սարգսյանի կառավարման ռեժիմի օրոք: Դա քաղաքական եւ տնեսական էլիտաների որոշակի սիմբիոզ էր, այսինքն՝ տնտեսական ներկայացվածություն քաղաքական ներկայացուցչությունում: Իսկ այսօր, քաղաքագետի կարծիքով, այդ տանդեմը չկա:

«Տնտեսական գեներալներին հստակ հրահանգվել է, որ կա՛մ տնտեսությամբ են զբաղվում, կա՛մ նրանք կունենան միանգամայն այլ կարգի հնարավոր խնդիրներ: Համապատասխանաբար ուղերձը բավականին հստակ էր: Սակայն բավականին դժվար է խոսել տնտեսության մեջ կոնկրետ ձեռքբերումների մասին»,- շեշտեց Մարկարովը

Միաժամանակ նա արձանագրեց, որ այն փաստը եւ այն ընկալումը, որ կան կառավարության գործունեության հանդեպ բնակչության շրջանում, բավականին դրական են թվում, սակայն նրա գործունեության իրական արդյունքների մասին խոսել եւ դատել հնարավոր կլինի միայն երակարաժամկետ հեռանկարում, քանի որ այսօր տարբեր ուղղության միտումներ կան, որոնք միմյանցից տարբերվում են: Մարկարովի տեսանկյամբ՝ հանրության այս դիրքորոշումը բավականին կարեւոր է ցանկացած կառավարության գործունեության  առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ