News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նույնիսկ լավագույն պայմանների դեպքում Գլենդելի 100 հազար հայը Հայաստան չի վերադառնա: Այս մասին NEWS.am-ին ասաց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հեղափոխությունից հետո Գլենդելի հայությունը մտադիր է վերադառնալ հայրենիք:

«Շարժում սկսել է, դա անկասկած է, մարդիկ կան, որոնք արդեն տեղափոխվել են: Հասկանում եմ, որ շատերը թերահավատորեն են վերաբերում, ասում են՝ բա ուր է ներհոսքը, բայց հոսքը կա: Իհարկե, նույնիսկ լավագույն պայմանների դեպքում Գլենդելի 100 հազար հայը Հայաստան չի վերադառնալու, այդպիսի բան չի լինելու, բայց որ մարդիկ մտածում են, որ կարող են իրենց ապագան կապել հայրենիքի հետ, դա միանշանակ է»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում ապրող հայերի կողմից Հայաստանում հնարավոր ներդրումներին՝ Գլենդելի քաղաքապետը նշեց. «Մարդիկ, որոնք նախկինումնույնիսկ չէին մտածում Հայաստանում ներդրումներ անելու մասին, այսօր արդեն այդ ուղղությամբ մտածում են: Մարդկանց հոգեբանությունը փոխվել է, սակայն, սպասողական վիճակում են, ուզում են հասկանալ՝ այս փոփոխություններն ինչքան երկարատեւ են, ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում Հայաստանի բիզնես բնագավառում, մի քիչ զգուշավոր են այս պահին: Իհարկե, սառույցն արդեն կոտրվել է: Մարդիկ պետք է երաշխիքներ ունենան, որ իրենց ներդրումները պաշտպանված են լինելու, ապա այդ գործընթացը մեծ թափ կհավաքի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ