News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Լույս» նախընտրական դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը հերքեց լուրերը, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո «Լույսն» իր ձայները տալու է այլ քաղաքական ուժի: Սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ նման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: «Դրանք հիմար խոսակցություններ են: Մենք մեր դիմագիծն ունենք, մեր սկզբունքները: Ավագանիում մենք հանդես կգանք որպես «Լույս» դաշինք»,- հայտարարեց նա:

Անահիտ Բախշյանը վարչապետին իր սեփական՝ «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերում հիշեցրեց. «Գրքում գրված է, որ հեղափոխականի գլխավոր խնդիրն է չկրկնել այն գործողությունները, որոնց դեմ ինքը պայքարել է: Սա գրվել է 10 տարի առաջ: Սակայն այսօր մենք հայտարարություններ ենք լսում սեւ եւ սպիտակ ուժերի մասին, որոնք հակասական զգացումներ են առաջացնում»,- նշեց Բախշյանը: «Մենք հավատում ենք վարչապետի գաղափարներին, իսկ նրանք այսպիսի հայտարարություններ են բարձրաձայնում: Այլեւս նման բան թող չանեն»,- հավելեց նա:

Բախշյանը նաեւ քննադատեց Փաշինյանի հայտարարությունը որոշ ուժերի մասին, որոնք հեղափոխական ներկայանալով՝ Հանրապետական կուսակցության հետ անդրկուլիսային բանակցություններ են վարում: «Այսպիսի ընդհանրական հայտարարությունները մեր վարչապետին չեն սազում: Մենք փոքր երկիր ունենք, բոլորը միմյանց ճանաչում են, շատերն իրար հետ ընկերություն են անում: Այս մոտեցումը եւ այս կարգախոսները պետք է դադարեցվեն»,- շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ