News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն ուրբաթ հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելա ռազմական ներխուժման հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչ վերաբերում է Նիկոլաս Մադուրոյին տապալելու համար ռազմական ներխուժմանը, ապա չպետք է բացառել որեւէ տարբերակ», - NTN24 հեռուստաալիքը մեջբերում է Վենեսուելային սահմանակից Կոլումբիայի Կուկուտա քաղաքում գտնվող Ալմագրոյին:

OAS-ի ղեկավարը ժամանել է այդտեղ Վենեսուելայից փախստականների ներհոսքի վիճակը տեսնելու համար: Ըստ Ալմագրոյի, Կուկուտայում տիրող իրավիճակը լավագույնս ցույց է տալիս «Վենեսուելայի բռնապետության կեղծիքը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ