News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի հարցում բանակցային գործընթացի մեջ աշխատելու կանոններից մեկը նաեւ համաձայնեցված կերպով հայտարարելն է հանդիպման օրը, ժամը, վայրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպմանը:

«Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձեւավորված եւ միջազգային հանրության կողմից ընդունված ձեւաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն: Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է:

Արդեն մեկ անգամ նշել եմ, կրկնեմ, որ հարգում եմ նման գործընթացի մեջ աշխատելու կանոնները, եւ այդ կանոններից մեկը նաեւ համաձայնեցված կերպով հայտարարելն է հանդիպման օրը, ժամը, վայրը:

Վստահ եղեք, որ այդ ամենը կարվի հենց համաձայնեցված ձեւով եւ բնականաբար հասանելի կլինի բոլորին: Շնորհակալություն»,-հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ