News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աստղագետ Ռիչարդ դը Գրիժսը (Նիդեռլանդներ) եւ նրա ուսանողները արդեն երկար տարիներ ուսումնասիրում են աստղային խմբավորումներըէ Ծիր կաթինում եւ նրա սահմաններից դուրս․ դրանք հարյուր հազարավոր, երբեմն էլ միլիոնավոր աստղերի կուտակումներ են։Դրանց ուսումնասիրությունը, ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց աստղագետը, աստղերի էվոլյուցիան ավելի լավ հասկանալու հնարավորություն է տալիս ։

«Նայելով աստղային խմբավորումներին՝ կարելի է տեսնել աստղերի որոնք իրենց տեղում չեն։ Դրանք ավելի երիտասարդ տեսք ունեն, քան մյուսները։ Այդքան երիտասարդ աստղեր այնտեղ չպետք է լինեին, բայց այնուամենայնիվ դրանք այնտեղ են։ Դրանք կոչվում են երկնագույն հապաղող աստղեր»,- պատմեց աստղագետը։

Երկնագույն հապաղող աստղերը սովորական աստղերից ավելի տաք են, եւ նրանց սպեկտրները ավելի շատ են տեղավորված կապույտ մասում, քան խմբավորման մյուս աստղերինը։ Այս աստղերի գոյությունը խախտում է աստղային էվոլյուցիայի ընդունված թեորիաները, դրա համար էլ նրանք այդքան հետաքրքիր են գիտնականներին։ Ավելին, գիտությունը դեռեւս չգիտի, թե որտեղից են այդ աստղերը հայտնվում եւ ինչ են իրենցից ներկայացնում։ Սակայն կա նրանց առաջացման մի քանի վարկած։

Ըստ աստղագետի՝ ամենահավանական վարկածի համաձայն՝ երկնագույն հապաղող աստղերն իրականում զույգ աստղեր են, որոնք միաձուլվել են կամ գտնվում են միաձուլման գործընթացում։ Միաձուլման արդյունքնում առաջանում է մեծ զանգվածով մի աստղ, որը ավելի տաք ու վառ է, քան իր հասակակից մյուս աստղերը։ Միաձուլման ընթացքում երկու աստղերի ներսում եղած գազերը հայտնվում են նոր աստղի մակերեւույթին, ինչն էլ առաջացնում է երիտասարդության տեսողական էֆեկտ։

«Այդպիսի աստղերը երիտասարդ տեսք ունեն, քանի որ նրանց մակերեւույթին առաջացած գազերը, փաստորեն, ավելի երիտասարդ են, քան պետք է լինեին։ Սակայն իրականում այդ աստղերը խմբավորման մյուս աստղերից երիտասարդ չեն, ուղղակի այդպես են երեւում»,- նշեց մասնագետը։

Բազմաթիվ գիտնականների կարծիքով՝ այս վարկածը անթերի չէ։ Այսպես, կարծիք կա, որ եթե երկնագույն հապաղող աստղը միաձուլման արդյունք լիներ, նրա միջուկում ավելի շատ ջրածին կպարունակվեր։

Բայց նաեւ կան մի շարք փաստեր, որոնք հաստատում են այս վարկածը։ Օրինակ երկնագույն աստղերը ավելի հաճախ հանդիպում են աստղերի խիտ խմբավորումներում եւ հատկապես դրանց կենտրոնում, որտեղ երկու աստղերի բախումն ավելի հավանական է։

Նշենք, որ Ռիչարդ դը Գրիժսը եկել է Հայաստան՝ մասնակցելու «Անկայուն օբյեկտներ եւ տիեզերքի էվոլյուցիա» միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել երկնագույն հապաղող աստղերի մասին դասախոսությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ