News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը վետո գդնի ՕՊԵԿ-ի ցանկացած որոշման վրա, որը կվնասի երկրի շահերին։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեխը։

Նրա խոսքերով՝ արտադրության ծավալների կրճատման մասին ՕՊԵԿ-ի 2016թ․ համաձայնագիրը ցավալի վիճակում է։ Նա նշել է, որ կազմակերպության համատեղ վերահսկիչ հանձնաժողովն իրավասու չէ մատակարարման նոր սխեմա ներդնել։

«Ես կարգելափակեմ Իրանի համար վտանգ ներկայացնող՝ ՕՊԵԿ-ի ցանկացած որոշում»,- ասել է Զանգանեխը՝ հավելելով, որ արտադրության վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման մասին վերահսկիչ հանձնաժողովի որոշումն անօրինական կհայտարարվի, եթե չընդունվի ՕՊԵԿ-ի բոլոր անդամների ներկայությամբ, եւ հիմնված չլինի փոխզիջումների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ