News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չափազանց տրամաբանական է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո կարճ ժամկետում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին սեպտեմբերի 24-ին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այսպես, փորձագետի կարծիքով, տրամաբանական կլինի, եթե Երեւանի ավագանու հաջող ընտրություններից հետո վարչապետը որոշի անցկացնել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ հանգիստ կարող է հիմնվել լայն սոցիալական աջակցության վրա, որի ապացույցն է դարձել նախօրեին անցկացված ընտրարշավը մայրաքաղաքում։

«Ես կարծում եմ, որ կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը բավականին մեծ է, քանի որ դա ռացիոնալ է...Այդպիսի խորհրդարանը ինչեւ 2022 թվականը  պահելը հեշտ չի լինի եւ նրանք կբախվեն կառավարման բնույթի խնդիրների»,–պարզաբանեց Իսկանդարյանը։

Միաժամանակ, քաղաքագետը նկատեց, որ մինչեւ 2022 թվականը նման բարձր ժողովրդականություն պահելը վարչապետի ու նրա թիմի համար բավականին բարդ կլինի, քանի որ այն էյֆորիան, որ առաջացել է եւ դեռ պահպանվում է իշխանափոխությունից հետո, վաղ թե ուշ անկում կապրի, որը, բնական է, չի բխում  ՀՀ գործող իշխանությունների շահերից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ