News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սոսե» միջազգային կինոփառատոնը հետաքրքիր անակնկալ ունի կինոյի այն սիրահարների համար, ովքեր նախընտրում են կինո դիտել մեծ էկրանին։ Կինոփառատոնն այս տարի մտադիր է հիշեցնել մոռացության մատնված ու լքված նախկին կինոթատրոնների մասին եւ ոչ միայն հիշեցնել: Այս անգամ «Սոսե»-ն կանդրադառնա Երեւանի «Հայրենիք», Եղեգնաձորի «Արագիլ» եւ Դիլիջանի չգործող կինոթատրոններին։ 

«Սոսե» միջազգային կինոփառատոնի այդ նախաձեռնությանը միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի կազմակերպիչնեը կշրջեն Հայաստանի տարբեր քաղաքներում եւ տեղի պատասխանատուների հետ կփորձեն միասին լուծել այն խնդիրները, որոնք խոչնդոտում են կինոթատրոններն իրենց բուն նպատակին ծառայեցնելուն։ Սեպտեմբերի 29-ին առաջին կանգառը Դիլիջանն է։ Այստեղ կազմակերպիչներին կմիանան «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի անդամներն ու Դիլիջանի համայնքային կենտրոնը: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո սեպտեմբերի 30-ին, Դիլիջանի կինոթատրոնում նախատեսված է առաջին կինոցուցադրությունը՝ էկրան կբարձրանա Ռոման Ժիգալովի /ՌԴ/ «Անտառ» ֆիլմը։ Դրան կհաջորդեն փառատոնային այլ ֆիլմերի ցուցադրություններ եւս։

Նույն սկզբունքով փառատոնի կազմակերպիչները կանգառ կունանեն նաեւ Եղեգնաձորում։ Այստեղ այլ իրավիճակ է՝ «Արագիլ» կինոթատրոնի երբեմնի գործունեության մասին կիշեցնենք հարակից հրապարակում կազմակերպվելիք բացօթյա կինոցուցադրությունների միջոցով։

Այս նախաձեռնության գլխավոր ձեռքբերումը կլինի կինոյի սիրահարներին նորից դեպի «Հայրենիք» կինոթատրոն բերելու ավանդույթի վերականգնումը։ Սեպտեմբերի 28-ին «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնը կբացվի այս կինոթատրոնում։ Մոտ երկու ամիս՝ ամեն կիրակի, «Հայրենիք» կինոթատրոնում կինոցուցադրություններ կլինեն։

«Սոսե» միջազգային կինոփառատոնի այս նախաձեռնությունը մշակութային հեղափոխության յուրօրինակ դրսեւորում է, արժեքների վերագնահատում եւ հաստատում։ Կինոփառատոնի կազմակերպիչները վստահ են, որ սա լավ հնարավորություն է ոչ միայն կինոթատրոններին նոր կյանք տալու եւ կինոն վերադարձնելու մեծ էկրան, այլեւ զարկ տալու կինոարտադրությանը։ Սա նաեւ կնպաստի մարզերում  մշակութային կյանքը քիչ, թե շատ ակտիվացնելուն։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ