Իսրայելական անվտանգության հարցերով ռազմաքաղաքական կաբինետը երեքշաբթի Իսրայելի պաշտպանության բանակին կարգադրել է շարունակել Սիրիայում իրանական զորամիավորումների դեմ գործունեությունը։
«Իսրայելի նախարարների ռազմաքաղաքական կաբինետն իր պաշտպանության բանակին կարգադրել է շարունակել Սիրիայում իրանական զորամիավորումների դեմ գործունեությունը՝ շարունակելով դրանք համաձայնեցնել Ռուսաստանի հետ»,- ասվում է հաստատության կողմից տարածված հռչակագրում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։