News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժից եւ ցունամիից զոհերի թիվը հասել է 2010-ի: Այս մասին հայտնել է Աղետների կանխարգելման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոխոն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Detik լրատվական պորտալին:

Նրա խոսքով վիրավորվել է ավելի քան 10.6 հազար տեղացի բնակիչ, որոնցից 2.5 հազարի վիճակը ծանր է գնահատվում:

Սուտոպո Նուգրոխոն նշել է, որ զոհերի մեծ մասը հայտնաբերվել է Պալու քաղաքում:

7.4 մագինիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել սեպտեմբերի 28-ին: Այնուհետ 360 հետցնցում էր արձանագրվել: Ուժեղ ստորգետնյա ցնցումները դարձել էին ցունամիի առաջացման պատճառ, որի ժամանակ ալիքների բարձրությունը կազմել էր 5-7 մետր:

Օդերեւութաբանության, կլիմայի եւ գեոֆիզիկայի գործակալությունը առաջին ցնցումներից 30 րոպե անց չեղարկել էր ցունամիի վտանգը, քանի որ սարքերը չէին կարողացել արձանագրել վերահաս աղետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ