News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել գործարար Սամվել Մայրապետյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Նշենք, որ նախքան դատարանի որոշումը՝ Մայրապետյանը հեռացել էր դատարանից,  քանի որ լրացել էր նրան ձերբակալելու 72 ժամը. հրապարակման պահին գործարարը դատարանում էր։

Նշենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին՝ ՀՔԾ-ում։ Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ