News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

Հայկական բանկերը հիփոթեքային տոկոսադրույքների հետագա նվազեցման ռեսուրսներ չունեն: Այս մասին հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ վերջին 2 տարում Հայաստանի հիփոթեքային շուկայում տոկոսադրույքները զգալիորեն նվազել են, սակայն հետագա նվազեցման համար բանկերը համապատասխան ռեսուրսներ չունեն, հատկապես միջազգային շուկաներում տոկոսադրույքների բարձրացման ֆոնին:

«Այլ հարց է, եթե պետությունը սկսի հիփոթեքային վարկերի սուբսիդավորում, ինչպես անում է սոցիալական նշանակության որոշ ծրագրերի համար: Օրինակ՝ «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» ծրագրով բնակչությանը տրամադրվում են նվազեցված հիփոթեքային տոկոսադրույքներ, սակայն բանկերի համար դրանք սուբսիդավորվում են»,- նշեց բանկիրը:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում վերջին ամիսներին անշարժ գույքի շուկան ցուցադրում է ակտիվություն եւ լիկվիդայնության աճ, մասնավորապես՝ ստանդարտների համաձայն երկրում անշարժ գույքի գործարքների թիվը 30 տոկոսվ մեծացել է, ինչը որոշ վարչական շրջաններում հանգեցրել է անշարժ գույքի, հատկապես նորակառույցների բնակարանների գների 10-15 տոկոսով աճի: Զուգահեռ աճել է շինարարական նոր նախագծերի թիվը:

«Այս գործոններն առաջացրել են հիփոթեքային վարկավորման աճ, օրինակ՝ Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2018 թվականի 9 ամսում 20 տոկոսով մեծացել է»,- նշեց Բարսեղյանը:

Միաժամանակ, նա շարունակեց, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում դիտվող ակտիվությունը գների բարձրացման որոշակի ակնկալիքներ է ձեւավորում. մարդիկ ձգտում են արագ գնել անշարժ գույք, քանի դեռ գները չեն բարձրացել:

Հայաստանի անշարժ գույքի առաջնային շուկայում դինամիկան եւ հիփոթեքային վարկավորման ներկայիս ծավալները նույնպես պայմանավորված են կառուցապատողից բնակարան ձեռք բերելիս ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար եկամտահարկի վերադարձման օրենքի գործողությամբ:

«Այսպիսով, անշարժ գույքի շուկայի ակտիվությունը կհանգեցնի հիփոթեքային վարկավորման ծավալների աճի»,- նշեց Բարսեղյանը:

Ամերիաբանկում գործող հիփոթեքային ծառայությունների վերաբերյալ նա նշեց, որ բանկը հիփոթեք է տրամադրում գրավադրված գույքի արժեքի մինչեւ 100 տոկոս գումարով: Որոշ դեպքերում նորակառույցներում բնակարաններ գնելիս բանկը չեղարկում է կանխավճարը, ինչպես նաեւ չի իրականացնում նորակառույցում բնակարանի արժեքի սեփական գնահատում՝ հիմք ընդունելով կառուցապատողի գները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հայաստանում հիփոթեքային վարկերը կարող են դառնալ աննախադեպ մատչելի: Ըստ կառավարության նախագծի՝ Երեւանում երկրորդային շուկայում հիփոթեքային տոկոսադրույքները կհաստատվեն 7,5 տոկոսի մակարդակում, մարզերում կնվազեն մինչեւ 5,5 տոկոս, առաջնային շուկայում կգործի 7,5 տոկոս տոկոսադրույքը: 

Սպասվում է նաեւ «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» ծրագրի ընդգրկման ընդլայնում, մասնավորապես ամուսինների ընդհանուր տարիքը կբարձրացվի 65-ից մինչեւ 70 տարի: Նաեւ բնակարանի մինչեւ 25 մլն դրամ (շուրջ 50 հազար դոլար) արժեքի դեպքում եկամտահարկի պահումը կկազմի հիփոթեքի տոկոսների չափը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդշինբանկը պարգևատրում է իր պարտաճանաչ վարկառուներին
Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր...
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ եւ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի ամանորյա անակնկալը բազմազավակ ընտանիքին (ֆոտո)
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորեց բազմազավակ ընտանիքին՝ մաղթելով նրանց առողջություն եւ նորանոր հաջողություններ...
«Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից ավազակությամբ խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ...
ԿԲ–ն 2018 թվականի ամբողջ ընթացքում վարել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն. Ջավադյան
Ընդունելությանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն մնացել է անփոփոխ՝ 6 տոկոս
Վերոնշյալ իրավիճակում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը…
Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Nasdaq OMX Armenia-ում
Լինելով բաց բաժնետիրական ընկերություն` Յունիբանկն ակտիվ գործունեություն է ծավալում արժեթղթերի շուկայում եւ հասարակությանը հնարավորություն ընձեռում օգտվել ավելի բարձր եկամտաբերություն ունեցող ներդրումային գործիքներից...
Ամենաշատ