News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը պետք է հետմահու արդարացվի, իսկ նրա այրին՝ Անուշ Խանդոյանը պետք է ներգրավվի, որպես  նրա  իրավահաջորդ: Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 31-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  հայտարարեց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը  Գյումրիում՝ սրտի կաթվածից։

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա հերթական նիստում Ղարագյոզյանը միջնորդեց՝ դատարան հրավիրել Արայիկ Խանդոյանի կնոջը՝  Անուշ Խանդոյանին, որպեսզի նա դիրքորոշում հայտնի ամուսնու վերաբերյալ քննվող քրեական գործի վարույթը կարճելու կամ շարուանակելու վերաբերյալ: Պաշտպանը միաժամանակ միջնորդեց Անուշ Խանդոյանին, գործով ներգրավվել, որպես տուժողի  իրավահաջորդ:

Ըստ պաշտպանի՝ Խանդոյանի մասով գործի քննությունը պետք է շարունակվի:

«Խանդոյանը շուրջ երկու տարուց ավելի գտնվել է կալանքի  տակ և նրա խախտված  իրավուքններն այս գործի շրջանակներում պետք է վերականգնվեն, նա պետք է արդարացվի»,-ասաց փաստաբանը:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը պաշտպանին խնդրեց  դատարանին ներկայացնել Խանդոյանի  մահվան վկայականը և որոշում կայացրեց ծանուցել նրա կնոջը՝ Անուշ Խանդոյանին: 

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու եւ զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին դատարանի որոշմամբ փոխվել էր Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը. նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ