Նորվեգացի դիվանագետ Գեյր Պեդերսենը նշանակվել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ: Այս մասին ԱԽ-ին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Պեդերսենը 1993 թվականին մասնակցել է գաղտնի բանակցություններին, որոնց արդյունքում Օսլոյի եւ Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ համաձայնագրեր են կնքվել: Նա տարածաշրջանում մի քանի պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում, 2005 թվականին Լիբանանի հարավում ՄԱԿ-ի դեսպանորդ, իսկ 2007-2008 թվականերին ամբողջ Լիբանանում հատուկ համակարգող: Պակիստանում Պեդերսենը նաեւ մի քանի տարի անցկացրել է որպես Նորվեգիայի ներկայացուցիչ: Ներկայումս նա Չինաստանում Նորվեգիայի ներկայացուցիչ է եւ ավելի վաղ ՄԱԿ-ի դեսպանորդ էր: