News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցած բախման վերաբերյալ: Այս մասին գրում է Jnews-ը։ 

«Դեպքի վերաբերյալ ծանուցումն ստանալուց անմիջապես հետո հետաքննություն եւ ընթացակարգային գործողություններ են իրականացվել, ստուգվել է դեպքի վայրը եւ շրջակա տարածքները։ Հարցաքննվել են տասնյակ վկաներ, ընդ որում «Միավորված ընդիմության» եւ «Վարցական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, կոնֆլիկտին մասնակից եւ հարուցված քրեական գործի հետ կապված մի շարք անձիք։ Մինչ հիմա բոլոր տուժածների հարցաքննությունը չի իրականացվել։

2018 թվականի հոկտեմբերի 30-ին տուժածները հրաժարվել են մեր հարցերին պատասխանել, ինչն էլ սկզբնական շրջանում իրական հանգամանքների որոշելու առումով որոշակի խնդիրներ առաջացրեց։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին վերոնշյալ անձինք համաձայնել են տեղեկություններ տրամադրել հետաքննությանը: Նրանցից երկուսն արդեն հարցաքննվել են։ Մյուս երկու տուժածներն ըստ իրենց ցանկության կքննվեն։

Նախաքննությունը շարունակվում է, հանցանքի դրդապատճառներն ու փաստացի հանգամանքները պարզելու համար։  Քրեական հետապնդման համար բավականաչափ ապացույցներ ձեռք բերելու դեպքում հետաքննությունը հնարավորինս կարճ ժամանակում հանցագործության մեղավորներին պատասխանատվության կենթարկի: Հետաքննության շրջանակներում անցկացվում է նաեւ դատաբժշկական եւ այլ անհրաժեշտ փորձաքննություն։ Ուսումնասիրվում է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները»,- ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարությունում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 30–ին Ջավախքում ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի ազգականների եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ջավախքի նախընտրական շտաբի անդամների միջեւ։ Միջադեպի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի՝ Ջավախքում գտնվող շտաբի ղեկավար Աշոտ Ռաիսյանը եւ կուսակցության համակիրներ։ Նախնական տվյալներով՝ ծեծկռտուքի մասնակիցներից 4–ին տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպից հետո Ջավախք է այցելել եւ տուժածներին հանդիպել նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։

Ջավախքում վրացահայ պատգամավորի ազգականների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ