News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՅԴ վարկանշային ցուցակով առաջադրվելու են Ռուզան Առաքելյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արտաշես Շահբազյանը։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը։

Մյուս թեկնածուները եւ նախընտրական ցուցակի դասավորվածությունը առայժմ պարզ չեն։ Առաքելյանը միայն ասաց, որ ցանկում երիտասարդներ եւ նոր անուններ են լինելու։ Համամասնական ցուցակ կընդգրկվեն նաեւ անկուսակցական գործարարներ, որոնք կիսում են Դաշնակցության գաղափարները։

Ռուզան Առաքելյանը «ռեյտինգայինով» առաջադրվելու է Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն համայնքներն ընդգրկող ընտրատարածքից։ Նույն տեղից առաջադրվելու է նաեւ «Լուսավոր Հայաստանից» ՔՊ տեղափոխված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Դաշնակցական պատգամավորը կարծում է, որ ՀՅԴ–ն կհաղթահարի անցողիկ շեմն ու կմտնի խորհրդարան։ Ասում է՝ իրենց խմբակցությունը, եթե անգամ ամենամեծը չի եղել, բայց եղել է ամենաակտիվներից։

Եթե ՀՅԴ–ն չանցնի Ազգային ժողով, գործունեությունը կշարունակի արտախորհրդարանական ընդդիմության դերում։

«Իբրեւ արտախորհրդարանական քաղաքական ուժ միշտ ներկայություն ենք լինելու Հայաստանում, տարբեր մեթոդներով մեր ձայնը բարձրացնելու ենք. գուցե նաեւ ոչ հրապարակներում, այլ հոդվածներով, լրատվամիջոցներով»,–ասաց Ռուզան Առաքելյանը։

Նա հիշեցրեց, որ իրենք արդեն եղել են արտախորհրդարանական ընդդիմություն. «Երբ ՀՀ 1–ին նախագահի որոշմամբ փակվեցին ՀՅԴ թերթերը, Դաշնակցությունը հրապարակային գործունեության հարթակ չուներ, բայց ամեն ինչ անում էր, որ իր ձայնը լսվի եւ լսվում էր»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ