News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը հայտարարել է ինտերակտիվ կայքի գործարկման մասին: Թարմացված ռեսուրսի (https://visitorcentre.cba.am) շնորհանդեսը կայացավ նոյեմբերի 19-ին:

Միջոցառման ժամանակ Հայաստանի ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը նշեց, որ ԿԲ-ի թանգարանի թարմացված կայքը այցելուների հետ ինտերակտիվ շփման  հնարավորւթյուն է տալիս:

 «Ռեսուրսը հնարավորություն է ընձեռում օգտատերերին ծանոթանալ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի գործունեությանը, ֆոտոռեպորտաժներ դիտել, 360 աստիճանի վիրտուալ շրջայց կատարելու թանգարանային կենտրոնում», - ասաց Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարը:

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանն, իր հերթին, նշեց, որ կայքը հնարավորություն է տալիս առցանց ամրագրել կենտրոնով խմբակային էքսկուրսիան, թանգարանում ներկայացված ցուցանմուշների, հուշադրամների եւ թղթադրամների մասին ընդհանուր տեղեկություններ ստանալ, ծանոթանալ Կենտրոնական բանկի, ֆինանսական համակարգի, ֆինանսական օմբուդսմենի, Հայաստանի ավանդների ապահովագրման հիմնադրամի աշխատանքի հետ եւ այլն:

 «Կայքը գործում է 2011-ից՝ Կենտրոնի բացումից հետո, սակայն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ էր թարմացնել այն, ընդլայնել դրա հնարավորությունները եւ գործառույթները: Այն մշակելու համար մենք ուսումնասիրել ենք այլ երկրների կենտրոնական բանկերի փորձը», - ասաց Զարուհի Բարսեղյանը:

Նրա խոսքով, կայքը նաեւ հնարավորություն է ընձեռում օգտվողներին կրթական խաղեր խաղալ, օրինակ, փազլներով թղթադրամների պատկերները հավաքել, գրանցվել թանգարանի գրադարանում եւ կարդալ տնտեսական գրականության հազվագյուտ թանկարժեք գրքեր, ինչը արդիական է ակադեմիական շրջանակների համար:

«Կայքում տեղեկատվությունը ամբողջությամբ չի ներկայացվում, որպեսզի օգտվողները կենտրոն այցելելու համար հետաքրքրությունը չկորցնեն», - ասաց Զարուհի Բարսեղյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկի այցելությունների կենտրոնը 7 տարվա գոյության ընթացքում ընդունել է մոտ 70 հազար այցելուի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ