News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները:

Քարոզարշավի ամբողջ ընթացքում եւ ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Միաժամանակ ապահովելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր եւ գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Խումբը նաեւ պատասխանատու է լինելու իրավական խորհրդատվությունների, քաղաքացիների ընդունելությունների եւ արագ արձագանքման այցերի համար:

Աշխատանքային խմբի առաջնային խնդիրներից է ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Խմբին նաեւ հանձնարարված է ակտիվ համագործակցել գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների հետ:

Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն լրագրողների եւ դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ