News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Քարոզարշավի օրերը դեռ չեն եկել, բայց վարչապետի պաշտոնակատարն արդեն քարոզչություն է անում․ վարչական ռեսուրը չարաշահելու այս մեղադրանքը շարունակում է մնալ նախընտրական գլխավոր ինտրիգներից մեկը, բայց ոչ Փաշինյանի համար։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը չի արգելում քարոզչությունը, և եթե կան միջազգային չափանիշներ, որոնց, օրինակ կհակասի վաղվա մեծ քայլերթը, առաջարկեց հրապարակել դրանք։ 

Հայաստանում բոլոր քաղաքացիների անվտանգությունն ապահովված է, ասաց Փաշինյանը, և եթե հանրապետականները որոշել են հեռվից քարոզչություն անել՝ հիմնականում մամուլով կամ եթերով, ապա մեղքը նրանցն է։ Այդպիսով, նաև հավասար չեն նախընտրական քարոզչության պայմանները։ 

Իշխանություններն ուզում են վաղվա քայլերթով «մուսկուլներ» ցույց տալ, և որպեսզի լավագույնս ցույց տան, դպրոցներում հորդորում, խրախուսում են, որպեսզի կոլեկտիվները մասնակցեն Նիկոլի երթին, Աշոտյանը լայվով ասաց՝ այսպիս ահազանգեր է ստացել Երևանի, հատկապես Կենտրոնի և Էրեբունու դպրոցներից։ 

Նիկոլի մեծ երթի մոտիվներով Դավիթ Շահնազարյանը մի շատ վատ ելքով սցենար է կանխատեսում, որը պատմեց NEWS.am–ին։ Ըստ նրա՝ Փաշինյանը քայլերթի համար միտումնավոր ընտրել է աշխատանքային օր, բացահայտ գնում է օրենքների ոտնահարման, որպեսզի  ԿԸՀ-ն  ուզած-չուզած արձագանքի, ինքն էլ ամբոխ մոբիլիզացնի՝ պայքարելու իր իսկ ստեղծած խնդրի դեմ։ Եվ այս երկար սցենարի պատճառը, Շահնազարյանի կարծիքով, նոր իշխանությունների անճարությունն է․ հասկացել են, որ քաղաքականության մեջ անկարող են, սեղանը շրջում են՝ վերադառնալով փողոցային պայքարի և ամբոխավարության։  

Իգլայի գործը, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է առաջին ատյան, նոր քննության փուլում է․ առաջին նիստն այսօր էր։ Սամվել Բաբայանը սակայն լրագրողներին ասաց, այդ գործը այլևս չկա, փլուզված է, ընդ որում՝ ընդգծեց, ինքը չի օգտվելու համաներումնից, մինչև եվրոպական դատարան կգնա արդարացման համար, որովհետև ըստ նրա՝ Իգլայի գործը պատվիրված էր։ 

«Հեռուստամարաթոն-2018»-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել 11 մլն 106 հազար 633 դոլար՝ ավելի քիչ, քան նախորդ տարի, երբ   «Բերքառատ Արցախ» խորագրով հավաքվել էր մոտ 12 ու կես միլիոն դոլար։ Բայց Նիկոլ Փաշինյանին այլ՝ ավելի ցանկալի թիվ են զեկուցել։ 

Տրցակով կեղծ փող ու դոլարի տպարան են բացահատել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Նրանք կազմակերպել են 25 հազար կեղծ դոլարի գնում, որից անմիջապես հետո խուզարկել են 13 բնակարան ու ավտոմեքենա, և հայտնաբերել դեռ պատրաստման փուլում գտնվող ևս 835 հազար դոլար, տպիչ սարքեր եւ այլ պարագաներ: Նույն վայրում հայտնաբերվել է նաեւ 1.5 կգ «մարիխուանա», մի մասը կշռված եւ փաթեթավորված։ Հանցավոր խմբի 7 անդամները հայտնի են, կան ձերբակալավածներ։  

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է, այսօր՝ 484 դրամ է, եվրոյինը՝ 551, բրիտանական ֆունտը թանկացել է գրեթե երեք դրամով՝  622, ռուսական ռուբլին 7 ու 38 դրամ է, մնացել է անփոփոխ: 

Հայաստանում վաղը սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Երեւանում կանխատեսվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +9+11: 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ